Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Սերգեյ Ազարյանին Բարեկամության շքանշանի հանձնման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածքում:

Համաձայն Ռուսաստանի նախագահի հոկտեմբերի 11-ի հրամանագրի՝ պարգեւը հանձնվելու է արիության եւ բարձր արհեստավարժության համար, որ ցուցաբերվել էր Ռուսաստանի տարածքում հրդեհների մարման ժամանակ: