Հայաստանը միացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրին՝ պետական գնումների մասին՝ այդկերպ դառնալով նրա լիիրավ անդամը:
Հայաստանն առաջինն է ԱՊՀ-ում, որ միացել է այդ համաձայնագրին: Ինչպես նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, դրան մեծամբ նպաստել է Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել, քանի որ կազմակերպությունը կասկածանքով էր վերաբերում պայմանագրին:
«Այդ համաձայնագրին միանալը նշանակում է, որ մեր օրենսդրությունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին»,- հավաստիացրել է նա:
Նախարարի խոսքով, միանալը կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը, կապահովի հայկական ընկերությունների հասանելիությունը միջազգային գնումներին:




























