Ճապոնական Toyota  ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է Camry բիզնես սեդանի նոր սերունդը։ Նորույթի զանգվածային վաճառքը կսկսվի այս տարվա հոկտեմբերին։

Մոդելը ստացել է 2 լիտրանոց 169 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 2․5 լիտրանոց 178 ձիաուժ հզորությամբ շարժիչ՝ առաջադեմ տարբերակով, նաև հիբրիդային շարժիչ՝ 209 ձիաուժ հզորությամբ։

Սեդանը կառուցված է  TNGA նոր հարթակի վրա , որի շնորհիվմեքենան մի քիչ թեթեւացել է՝ պահպանելով նույն չափսերը։ Իսկ Camry-ի արտաքին դիզայնում հեղափոխական փոփոխություններ կլինեն՝ թափքի բոլոր մասերում, նաեւ օպտիկայում։