Apple-ը փոխել է Siri եւ Spotlight որոնման ծառայությունների մատակարարին։ Հիմա եթե օգտատերը ցանկանա օգտվել այս ֆունկցիաներից ՝ որոնման արդյունքները նրան կցուցադրվեն Google-ում այլ ոչ թե Bing-ում։
Safari բրաուզերը Mac-ի ու iOS-ի վրա արդեն օգտագործում է Google-ը որպես հիմնական որոնման ծրագիր։
«Անցումը Google-ին կօգնի այդ ծառայություններին աջակցել կայուն վեբ որոնում Safari բրաուզերում»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ։
Ընկերությունից վստահեցրել են, որ կորպորացիան սերտ հարաբերություններ է պահպանում Google-ի ու Microsoft-ի հետ ու ձգտում է ստեղծել օգտատերերի համար լավագույն արտադրանքը։




























