19 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համազգային հանրաքվեի միջոցով, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ինքնորոշվել է, այդկերպ ապացուցելով միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախությունը այլընտրանք չունի: ԱՅս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատել է, որ այս 19 տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդն ապացուցել է իր հավատարմությունն ինքնորոշմանը՝ կառուցելով իրավական եւ ժողովրդավարական պետություն: Մենք բոլորս այսօր ջանքեր ենք գործադրում, որ դե-յուրե ամրագրենք ղարաբաղյան ժողովրդի հաջողությունները»,- ասել է Շարմազանովը:





























