Բրազիլիայի Սանտանա դի Կատագուազիս քաղաքի բնակիչ, երեք երեխաների 22-ամյա մայր Վիլեն Մատեիսը պատահաբար հեռախոսով սեփական սպանությունն է նկարահանել, հաղորդում է The Sun-ը:

Կինը նկարահանել է վեճը հարեւանի հետ, ով իրեն զրպարտության մեջ է մեղադրել, որպեսզի ապացուցի ամուսնուն, որ հարեւանն իրեն վիրավորում է:

Վեճի ժամանակ հարեւանը կորցրել է ինքնատիրապետումը եւ երկու անգամ կրակել է կնոջ գլխին:

Մինչեւ փախուստի դիմելը տղամարդը մոտեցել է վիրավոր կնոջը եւ ասել, որ նա գնալու է դժոխք, քանի որ դեւ է:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Ոստիկանությունը ձերբակալել է հարեւանին: