Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնք նկարահանվել են Կիեւի կենտրոնում «Էսպրեսո» հեռուստաալիքի շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունից հետո առաջին րոպեներին, որի հետեւանքով տուժել է ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, փոխանցում է Korrespondent.net-ը: 

«Էսպրեսոյի» գլխավոր խմբագիր Սվետլանա Սամոյլենկոյի Facebook-ում հրապարակած հոլովակում երեւում է աստիճանների վրա ընկած տղամարդ: Նրա խոսքով՝ նա Մոսիյչուկի թիկնապահն է, որը հիվանդանոցում մահացել է:

«Հեռուստաալիքի լրագրողները հրաշքով չեն տուժել, քանի որ եթերի հյուրերից 2 քայլ էին հեռու»,- գրել է Սամոյլենկոն հոլովակի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիեւի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 4 մարդ է տուժել, որոնց թվում ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: Նրա թիկնապահը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել են, որ պայթյունն ահաբեկչություն են համարում, որի հետաքննությամբ կզբաղվի Պետական անվտանգության ծառայությունը: