Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 15-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Լատվիայի դեսպանն ասել է. «Իմ երկիրը վճռական է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԵՄ-ի հետ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում և պատրաստակամ է կիսելու իր մեկ տասնամյակից ավելի փորձը»:

Դեսպան Գինտս Ապալսը վերահաստատել է 2011թ. Սերժ Սարգսյանի Լատվիա այցելելու նախագահ Վալդիս Զատլերսի հրավերը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել Նախագահ Սարգսյանի կողմից։