Մենք ԵՏՄ անդամ երկրների համաձայնությամբ ազատ առեւտրի գոտի ենք ստեղծել անմիջապես Իրանի սահմանին՝ Մեղրիում, եւ հաշվի առնելով այն փաստը, որ մյուս կողմում եւս ազատ առեւտրի գոտի է գործում, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ կան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ԵՏՄ շրջանակում իրանական կողմի հետ բանակցություններ ենք վարում ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման շուրջ: Կարծում եմ, որ բանակցությունները արդյունավետ ավարտի կհասնեն, եւ մենք համաձայնագիրը կստորագրենք»,- ասել է նախագահը:




























