Ներդրողների հետ կոնֆերենց կապի ժամանակ Apple-ի ղեկավար Թիմ Քուքը iPhone X-ի հասանելիությունը համեմատել է 1 բաժակ սուրճի հետ, հայտնում է Gizmodo-ն։
Նա նշել է, որ հազար դոլար արժողությամբ նոր iPhone-ն ավելի էժան է, քան թանկ սրճարաններից մեկում ամենօրյա մեկ գավաթ սուրճը։ Ընդ որում, նա նշել է, որ խոսքը ապառիկով գնելու մասին է։
Apple-ի ամենաթանկ սմարթֆոնն ամենամսյա վճարումներով գնելու համար ամսական 56 դոլար է պետք։ Այսինքն՝ օրական 2 դոլարից էլ քիչ։ Նյու Յորքում մեկ գավաթ լատե սուրճն արժե 4 դոլար։ Թիմ Քուքի խոսքով՝ ով իրեն կարող է սուրճ թույլ տալ, նա կարող է նաեւ գնել այդ հեռախոսը։
iPhone X-ը վաճառքի է հանվել. նոր սմարթֆոնի առանձնահատկությունները



























