Անգլիայի Լյուիս քաղաքում (Արեւելյան Սուսեքս կոմսություն) հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ֆիգուրը Վառոդային դավադրության տարեդարձի տոնակատարության ժամանակ այրել են, հաղորդում է The Sun-ը:

Կրակին են տվել նաեւ հրթիռի ֆիգուրը, որը չեն կարողանում բաժանել մերկ ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահները: Այրել են նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին:

Հոկտեմբերին մի քանի տասնյակ կանայք, որոնց թվում էին Կարա Դելեվինը, Լեա Սեյդուն եւ Անջելիա Ջոլին Հոլիվուդի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյին սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեջ մեղադրեցին:

1605 թվականի Վառոդային դավադրությունը անգլիացի կաթոլիկների ՝ Հակոբ Առաջին թագավորին սպանելու փորձն էր: Թագավորը համակրում էր բողոքականներին:











