Թեխասի եկեղեցում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, եւս 24 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Նշվում է, որ զոհերի թվում նաեւ երեխաներ կան։ Հրաձգություն իրականացրած չարագործը լավ զինված է եղել։ Նրան գնդակահարել է ոստիկանը։
Ոստիկանությունը շարունակում է քննչական աշխատանքները բապտիստական եկեղեցու տարածքում։ Թեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը Twitter-ում գրել է, թե աղոթում է Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում բոլոր տուժածների համար։
BREAKING UPDATE: At least 27 Dead, 24 Injured after a gunman at Texas baptist church in Sutherland Springs in Texas, gunman shot dead.
— News_Executive (@News_Executive) November 5, 2017











