Կոնգրեսը հավաստիացրել է, որ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ պարտավորությունների կատարումը կապահովի: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Telegraph-ը:

Մոգերինիի խոսքով՝ Կոնգրեսից հստակ ազդանշաններ է ստացել ԱՄՆ-ին համաձայանգրում պահելու մտադրության վերաբերյալ:

Մոգերինին համաձայանգրից դուրս գալու Թրամփի որոշման կապակցությամբ նշել է «պահի նրբությունը»:

«ԵՄ-ն ազգային որոշումների կայացմանը չի միջամտում: Մենք քննարկել ենք ԱՄՆ կողմից այս համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը, եւ ես հավաստիացումներ եմ սատցել տարբեր կողմերից: Մենք աջակցում ենք այն որոշմանը, որով ԱՄՆ-ն կմնա համաձայանգրում: Այն, թե ինչպես դա կարվի, Միացյալ Նահանգների ներքին գործն է», - ասաել է նա:

Թրամփը ցանկանում է Իրանի դեմ պատժամիջոցների ավտոմատ վերադարձման մեխանիզմներ ստեղծել

Թրամփ. Իրանը շարունակում է մնալ ահաբեկչության գլխավոր հովանավորը

ԱՄՆ-ն Իրանի ռեժիմի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի