ԱՄՆ-ում ամբողջությամբ ավտոմատացված փոխադրամիջոցների մշակմամբ զբաղվող Waymo ընկերությունն առաջին անգամ սկսել է ԱՄՆ հանրային օգտագործման ճանապարհներին թեստավորել առանց վարորդների մեքենաները, հաղորդվում է ընկերության կայքում։
Նոր մեքենաների առաջին թեստավորումն սկսվել է երեքշաբթի Արիզոնա նահանգի հանրային ճանապարհներին։
Այսօրվանից արդեն ամբողջությամբ ավտոմատացված Waymo ավտոմեքենաները, որոնք առանց վարորդի են ընթանում, սկսում են թեստային երթևեկությունը հասարակական ճանապարհներով։
Մինչ այդ Waymo ավտոմեքենաները հանրային օգտագործման ճանապարհներ էին դուրս գալիս վարորդներով։ Այժմ առանց վարորդի ամբողջությամբ ավտոմատացված մի քանի ավտոմեքենա կերթևեկի Ֆինիքսի մայրաքաղաքային շրջանի ճանապարհներով։
Առաջիկա մի քանի ամիսներին ընկերությունը նոր մեքենաների թեստավորման մեջ կներգրավվի հասարակությանը։











