Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին Սաուդյան Արաբիայում տնային կալանքի տակ չի եղել, եւ նրա տեղաշարժը որեւէ կերպ սահմանափակված չէ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է Reuters–ը։

«Մենք կարծում ենք, որ նա ազատ է իր տեղաշարժի հարցում, եւ կարեւոր է, որ  նա ինքն է կատարել իր ընտրությունը»,– ասել է Ժան Իվ Լե Դրիանը։

Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Հարիրիի հետ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Էր Ռիադ կատարած այցից առաջ։ Սակայն հայտնի չէ, թե արդյոք Մակրոնը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպել է Հարիրիի հետ։

Հիշեցնենք, որ Հարիրին Էր Ռիադում հայտնել էր իր հրաժարականի մասին՝ ասելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Հրաժարական ներկայացրած Լիբանանի վարչապետը հայտնել է իր դեմ մահափորձ պատրաստելու մասին

Լիբանանի վարչապետի հրաժարականն ընդունվել է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ճնշմամբ. Իրանի ԱԳՆ

Նախկին վարչապետ Հարիրիին Էր Ռիադում հարկադրանքով են պահում՝ վստահ են Լիբանանում