News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրիին, որը նոյեմբերի 3-ին հրաժարական է ներկայացրել, Էր Ռիադում են պահում սաուդյան իշխանությունները: Բեյրութը մտադիր է դիմել արտասահմանյան երկրներին՝ նրա վերադարձն ապահովելու համար, հայտնում է Reuters-ը: Այս մասին նշել է Լիբանանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հարիրիի անսպասելի հրաժարականը, որի մասին նա հայտարարեց Սաուդյան Արաբիայում գտնվելիս,  Լիբանանում լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել եւ երկրին նետել է Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ տարածաշրջանային դիմակայության մեջ: Սա շահարկումների պատճառ է դարձել այն մասին, որ ալ Հարիրիին, որը սուննի մուսուլման է եւ Էր ռիադի վաղեմի դաշնակիցը, սաուդներն են ստիպել հրաժարական տալ:

Մեկ այլ աղբյուր՝ լիբանանցի բարձրաստիճան քաղաքական գործիչ եւ Հարիրիի մտերիմ ընկերը նշել է, որ երբ նա Սաուդյան Արաբիա է մեկնել, «նրան խնդրել են մնալ այնտեղ եւ հրամայել են հրաժարական տալ: Նրանք հրամայել են կարդալ հրւաժարականի մասին հայտարարությունը, եւ մինչեւ հիմա նա տնային կալանքի մեջ է»:

Սաուդյան Արաբիան եւ Հարիրիի օգնականները հերքել են այն տեղեկությունները, թե նա տնային կալանքի մեջ է: Սակայն նա ինքը իր տեղաշարժի սահամանափակումը հերքող հայտարարություններ չի կատարել: Այս շաբաթ ավելի վաղ նա մեկօրյա այցով եղել էր ԱՄԷ-ում եւ Սաուդյան Արաբիա վերադարձել:

Լիբանանի նախագահ Միշել Աունը դիվանագիտական խողովակներով առաջ է ընթանում դեպի «Հարիրիի հրաժարականի հետ կապված գաղտնիքի բացահայտումը», հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը:

Սաուդյան Արաբիան պնդում է, որ Հարիրիի կոալիցիոն կառավարության մեջ ներառված «Հիբոլլահը» «գրավել» է Լիբանանի քաղաքական համակարգը:

Հարիրին իր հրաժարականի հայտարարության մեջ քննադատել էր Իրանին եւ «Հիզբոլլահին»՝ նշելով, որ նրանք արաբական երկրներում երկպառակություն են սերմանում, եւ որ ինքը վախենում է իր կյանքի համար: Լիբանանի նախկին վարչապետ եղած նրա հայրը զոհվել է 2005 թվականին ռումբի պայթյունի հետեւանքով:

«Լիբանանը շարժվում է այն ուղղությամբ, որ արտասահմանյան եւ արաբական երկրներին խնդրի ճնշում գործադրել սաուդացիների վրա վարչապետ Սաադ ալ Հարիրիին ազատագրելու համար»,- չներկայանալու պայմանով ասել է Լիբանանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան:

«Էր Ռիադում Հարիրիին պահելը հարձակում է Լիբանանի ինքնիշխանության վրա: Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է: Մենք (արտասահմանյան) երկրների հետ կաշխատենք նրան Բեյրութ վերադարձնելու համար»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ