Հայտնի է, թե որ երկրներն են միջամտում Լիբանանի ներքին գործերին։ Այս մասին հայտնել է Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դա քաջ հայտնի է, ու երբ ամեն ինչ այդքան ակնհայտ է, դրա մասին խոսելը պարզապես հիմարություն է։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Լիբանանի ներքին գործերին արտաքին միջամտության հետևանքն է։ Ու դա անընդունելի է, եթե մենք նման բան թույլ տանք միջազգային համայնքում, դա վտանգավոր նախադեպ կդառնա»,- ասել է Բասիլը։

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին, գտնվելով Էր Ռիադում, անսպասելիորեն հայտնել էր իր հրաժարականի մասին։  Նա հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Որոշ լիբանանցի քաղաքագետներ կարծիք են հայտնել, որ Հարիրիին Էր Ռիադում իր կամքին հակառակ են պահում:

Սաուդյան Արաբիան Լիբանանը վերածում է Իրանի հետ իր մարտադաշտի. Սաադ Հարիրին խաղաքա՞ր է, թե՞ գլխավոր խաղացող (ֆոտո)