Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանը Ստեփանակերտի հոսպիտալում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ բժիշկներն ամեն ինչ անում են՝ զինծառայողի վիճակը կայունացնելու համար: Վիրավորին Երեւան տեղափոխելու մասին մասնագետները դեռ չեն մտածում:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 22-ամյա Գեղամ Կորյունի Զաքարյանը,  19-ամյա Սարգիս Գուրգենի Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մհերի Մելիքյանը

Ականի պայթյունից վիրավորվել է 19-ամյա Նարեկ Հայկի Հովեյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: