Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին դեկտեմբերի 17-ին պաշտոնապես ստանձնել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը, հաղորդում է Press TV-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնանկ էր արել արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին:

Այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ներկայումս Սալեհին զբաղեցնումէ  նաեւ Իրանի փոխնախագահի պաշտոնը:

Մոթթաքին զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը 7 տարի: Պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում: