Համեմատած նախորդ տարվա` 2010 թվականին Ադրբեջանում կտրուկ` 3,6 անգամ ավելացել է ռազմական նշանակության արտադրության ծավալները: 2006 թվականի հետ համեմատած, այդ ցուցանիշն ավելացել է 115 անգամ;
«Այդ ժամանակվա ընթացքում ամբողջությամբ վերացվել է երկրի կախվածությունը ռազմամթերքների ներկրումից»,- Lenta.ru-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության նախարար Յավերա Ջամալովան:
Պաշտոնյայի խոսքով, մինչեւ 2011 թվականի մարտ Ադրբեջանը ծրագրում է գործարկել 8 նոր գործարաններ, որտեղ կարտադրվեն ռազմամթերքներ եւ նոր զենքեր: Ներկայումս գործող գործարաններում արտադրվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենք, ռազմամթերքներ, ականներ եւ այլ զինատեսակներ:
Ներկայումս Ադրբեջանում իրականացվում է պետական պաշտպանության պատվերի ծրագիր, որի շրջանակներում ստեղծվում են 98 տեսակի ռազմական նշանակության 108 անուն արտադրանքներ:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսվա ավարտին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2011 թվականի պետական բյուջեն, որով ավելանում է ռազմական ծախսերը 1,6 անգամ: Ըստ հաստատված փաստթաթղթի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը 2011 թվականին կհատկացվի 3,1 մլրդ դոլար:




























