Մոսկվայի Կիեւյան կայարանում դեկտեմբերի 15-ի անկարգություններին նաեւ հայ է մասնակցել: Այդ մասին պարզ է դարձել այն բանից հետո, երբ ռուսական բլոգերում հայտնվել է վարկաբեկիչ տեղեկատվություն այն մասին, որ ակտիվիստ,  «Մերոնք» ռուսական երիտասարդական շարժման անդամ Նիկոլայ Մակարովը  մասնակցել է ակցիայի, որն էլ արյունահեղ ծեծկռտուքի է վերածվել: Ներկայացվել է ինչ-որ նկար, որին պատկերված է եղել ակցիայի մասնակիցներից մեկը եւ ով նման է եղել Նիկոլայ Մակարովին:

«Մերոնք» շարժումը արձանագրել է, որ իրենց ակտիվիստը կապ չունի զանգվածային անկարգությունների հետ եւ ներկայացրել է համապատասխան ապացույց. «Վկոնտակտե»  սոցիալական կայքում հայտնաբերվել է երիտասարդի անձնական էջը, որում տեղադրված են եղել  նկարներ՝ արված դեկտեմբերի 15-ի անկարգությունների ժամանակ:

Նկարներում պատկերված է եղել նաեւ անձամբ «հերոսը»:  Անկարգի անունն էր Լեւոն Արզումանյան, ով ինքն իրեն անվանել  է «Լյովոչկա»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Մենք»-ի լրատվական ծառայության փոխնախագահ Անաստաս Ֆեոդորենչիկը հայտնել է, որ որեւէ տեղեկատվություն չունի նշյալ անձի մասին: