Բրիտանական Կոլումբիայի Օվկիանոսագիտական ինստիտուտի ասպիրանտ Սառա Ֆոչունը երկար տարիներ հետեւել է գրենլանդական կետերին: Դրանք ծովային հսկաներ են, որոնք ինչպես արջերը քսվում են մեծ գլաքարերին մեռած մաշկը հեռացնելու համար, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Կետերն այդպես ամառային շրջանին են պատրաստվում, երբ ավելի տաք շրջաններն են լողում: Այս եզրահանգմանն են եկել մասնագետները:
Այդ երեւույթը դժվար էր նկատել, մինչեւ Սառան եւ իր գործընկերները կետերի վրա հետեւելու սարքեր չամրացրեցին:











