ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի միջեւ բանակցությունները մեծ ավանդ են ունեցել Սոչիում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ եռակողմ գագաթնաժողովի բարեհաջող ավարտի համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայի նախագահը շաբաթվա սկզբում մեկօրյա այցով եղել է Ռուսաստանում եւ բանակցել Պուտինի հետ։ Երկու երկրների նախագահները արձանագրել են Սիրիայում ահաբեկիչների արագ ջախջախումը եւ քննարկել Սոչիում Սիրիայի շուրջ ազգային երկխոսության անցկացումը։
«Ասադի հետ մեր զրույցը, իհարկե, մեծ ավանդ է ունեցել Սոչիում եռակողմ գագաթնաժողովի բարեհաջող ավարտի համար»,- ասել է նա։


























