Dadabots ծրագրի նեյրոնային ցանցը սովորել է երաժշտությունը բլեք մետալի ոճով ստեղծել, հաղորդում է N + 1 պորտալը:

Dadabots նախագծի ղեկավարները Քրիստոֆեր Ջեյմսը եւ երաժշտական պրոդյուսեր Զակ Զուկովսկին են: «Сoditany of Timeness» ալբոմի ստեղծման համար նրանք օգտագործել են SampleRNN տեսափոփոխված ցանցը:

Մասնագետները ալգորիթմին սովորեցրել են Krallice խմբի Diotima ալբոմի միջոցով, որն իր մեջ ընդհանուր մեկ ժամից ավելի տեւողությամբ երգեր է ընդգրկում:

Բոլոր երգերը բաժանվել են 8 վայրկյանանանոց մասերի. հատվածը լսելուց հետո, ծրագիրը պետք է ենթադրեր, ինչպիսին է լինելու շարունակությունը: