Այսօր պատմական օր է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո: Նա նշել է, որ Իսրայելը երախտապարտ է Թրամփին  քաջության եւ ճշմարտության ճանաչման համար:

«Նախագահի (Թրամփի)  որոշումը կարեւոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին, քանի որ առանց Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը, խաղաղություն հնարավոր չէ:

Ես կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք աջակցում են խաղաղությանը, հետեւել Միացյալ Նահանգների օրինակին եւ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ իրենց դեսպանատներն այստեղ տեղափոխել: Ես կիսում եմ Դոնալդ Թրամփի նվիրվածությունը Իսրայելի եւ իր հարեւանների, այդ թվում` պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատման համար», - ասել է նա: