Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պետք է այս տարի գործարկվեր, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայռուսգազարդի» վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին։

«Այդ հարցերը ձգտում ենք կարգավորել այնպես, որ գործարկումը տեղի ունենա 2011 թ. առաջին եռամսյակում»,- ասաց Ա. Պոդմիշալսկին: