Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին ընդունել է Իրաքում Վրաստանի դեսպան Զուրաբ Էրիստավիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ Վրաստանի ու Քուրդիստանի միջեւ զբոսաշրջային, գյուղատնտեսական եւ բանկային համակարգի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Վրաստանի դեսպանը նշել է, որ իր երկրում ապրում են շուրջ 30 հազար քրդեր, ովքեր ակտիվորեն աշխատում են նպաստել Քուրդիստանի հետ մշակութային եւ գործարար կապերի զարգացմանը։ Նա նշել է, որ Էրբիլում, Սուլեյմանիում եւ Դոհուքում շուրջ 2 հազար վրացի է աշխատում։
Դեսպանի խոսքով,Վրաստանի ԱԳՆ-ն ներկայումս քննարկում է Էրբիլում պատվո հյուպատոսի նշանակման հարցը, եւ երբ Վրաստանն իր դեսպանատունը կբացի Բաղդադում, այն ժամանակ էլ Էրբիլում կբացվի վրացական պատվո հյուպատոսությունը:





























