«Նաիրիտ» գործարանն անպայման կաշխատի: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում նման համոզմունք հայտնեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը քննարկման փուլում է, իսկ միջազգային շուկայում հետաքրքրություն եւ աժիոտաժ է նկատվում կաուչուկի նկատմամբ։

Նախարարի տեղեկացմամբ՝ «Նաիրիտը» 2010 թ. 28 տոկոսով ավելի քիչ արտադրանք տվել, քան 2009 թ., սակայն դրամական արտահայտությամբ եկամուտներն աճել են 37 տոկոսով։