«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 21-ին դոլարը փոքր ինչ արժեւորվել է եւ վաճառվել 359 դրամով՝ նախորդ օրվա 358,85-ի համեմատ։ Ամենայն հավանականությամբ՝ դա տեղի է ունեցել Կենտրոնական բանկի միջամտության շնորհիվ։ Վաճառվել է 4,3 մլն դոլար։

Սակայն Երեւանի փոխանակման կետերում դոլարի բորսայական թանկացումը որեւէ կերպ չի զգացվել։ Փոխանակման կետերի մեծ մասը շարունակում են դոլարը գնել 357-ով եւ վաճառել 360-ով։