Վրաստանն առայժմ Ուկրաինայից նախկին նախագահ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցման պատասխանը չի ստացել: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Վրաստանը ուկրաինական կողմից որեւէ պատասխան չի ստացել Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցմանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայում իրականացվող Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ գործի հետաքննությանը, ապա դա Ուկրաինայի ներքին գործն է», - ասել է նա երեքշաբթի:

Դեկտեմբերի 10-ին Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին  «մտադիր չէ չեղարկել Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցումը: Ուզում եմ միեւնույն ժամանակ նշել, որ Վրաստանից Ուկրաինա այդ հարցով  նոր հարցում չի արվել»,- ասել է նա:

.  Սաակաշվիլին ազատության մեջ է. դատարանը մերժեց դատախազությանը

.  ՌԴ հատուկ ծառայությունները կարող են Սաակաշվիլիին սպանել. դատախազ