Դեկտեմբեր ամսին ներքաղաքական կյանքը բավական բուռն էր իրադարձություններով, քանի որ վերջապես Սերժ Սարգսյանը արտաքին խնդիրներից հետո անդրադարձավ նաեւ երկրի ներքին խնդիրներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

«Եթե ուշադիր հետեւենք նախագահի գործունեությանը, կտեսնենք, որ 2008թ հետո նախագահը հնարավորություններ չուներ, իսկ հիմա լավ հնարավորություներ է բացվել արտաքին գերլարված աշխատանքից հետո անդրադառնալ ներքին խնդիրներին: Դրա վառ վկայությունը նաեւ ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը նրա ելույթն էր»,- ընդգծեց Նիկոյանը:

«Մենք մեր երկրում պայքարել ենք ներքաղաքական կայունության համար, իսկ հիմա մեզ պետք է կայունությունից անցնել զարգացման: Կայունությունը կարող է բերել կարծրացման»,- ասաց ԱԺ փոխնախագահը, ով ասուլիսի ողջ ընթացքում մեջբերումներ էր կատարում Սերժ Սարգսյանի վերջին ելույթից եւ գովերգում այն:

«Թիվ մեկ խնդիրը, որ ծառացած է երկրի առջեւ, դա կոռուպցիան է, որ կա մեր երկրում: Առաջին անգամ մենք ընդունում ենք, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ կարողացել են հաղթահարել կոռուպցիան, ե ւ գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը նույնպես հայտարարել էր, որ երկրի գլխավոր խդնիրը կոռուպցիան է եւ կաշառակերությունը: