Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 22-ի երեկոյան Ստամբուլում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, հայտնում է IRNA գործակալությունը:
Երկու ղեկավարները քննարկել են երկկողմ տարածաշրջանայաին եւ միջազգային հարցեր:
Կողմերն նշել են, որ երկկողմ համալիր հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Կողմերը հայտարարել են, որ այդպիսի քայլերը բխում են երկու երկրների շահերից եւ կնպաստի տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը:
Ահմադինեժադը գտնվում է Ստամբուլում` մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության ղեկավարների 11-րդ գագաթաժողովին:





























