Այն, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին փոխարինում են Կարեն Կարապետյանով, դա լավ է, բայց ո՞վ էր բերել Բեգլարյանին: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցրեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ հիմքեր չունի հիացած լինելու «Հայռուսգազարդում» Կարապետյանի աշխատանքից:
«Գազի ինքնարժեքը 8 տարում աճել է մի քանի տասնյակ անգամ՝ 8 դոլարից հասնելով 190 դոլարի»,- ասաց Բագրատյանը, հիշեցնելով, որ Հայ ազգային կոնգրեսը գազի սակագնի բարձրացման դեմ հայց էր ներկայացրել դատարան: «Երբ հարցնում էինք, թե ինչո՞ւ եք բարձրացնում գազի սակագինը, ասում էին գազապաստարանն ենք ընդլայնում, ինչը չլսված բան է: Անցած տարվա թանկացումը «Հայռուսագազարդի» նախաձեռնությունն էր, ոչ թե ռուսական գազի թանկացումը»,- ընդգծեց նախկին վարչապետը:
Ինչ վերաբերում է տնտեսական բլոկում կադրային փոփոխություններին, Բագրատյանի գնահատմամբ, որեւէ փոփոխություն դա չի բերի, քանի որ գումարելիների տեղերն են փոխել, իսկ գումարը չի փոխվել:




























