Կոալիցիան ամուր է եւ նրան ոչ մի ցնցում չի սպառնում, նման տեսակետ հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ նրանք, ովքեր ակնկալիքներ ունեն, որ կոալիցիան պետք է քանդվի, ապա հուսախաբ են լինելու, քանի որ կոալիցիայի քանդվելու մասին խոսակցությունները «քաղաքական խաբկանք» են:
«Ինչ-որ մարդիկ կան, ուժեր կան, որ անհամբեր սպասում են, թե ե՞րբ կոալիցիոն ուժերը միմյանցից կհեռանան: Դա կլինի ընտրություններից առաջ, ինչը բնական է»,-նշեց Սահակյանը:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ խոսք է գնում կոալիցիայի մոտալուտ փլուզման մասին: Ըստ լուրերի՝ մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մինչեւ Ամանոր լքել կոալիցիան:





























