Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Instagram-ում իր էջի արգելափակումից հետո հայտարարել է հանրապետությունում նոր սոցիալական ցանցի մշակման մասին: Այս մասին նա գրել է Telegram-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ կշարունակի այլ սոցցանցերից օգտվել:
Քադիրովը նշել է, որ նա շատ ժամանակ եւ ուշադրություն էր հատկացնում իր հետեւորդների հետ շփմանը, կիսվում էր հանրապետության եւ իր ընտանիքի մասին նորություններով:
«Սակայն պետք չէ տխրել: Մենք կշարունակենք շփվել «Վկոնտակտե»-ում (Рамзан Кадыров), Twitter (RKadyrov), Telegram (@RKadyrov_95)», - գրել է նա:
«Սպասում էին, որ ես կվրդովվեմ, բայց սխալվել էին: Դա միակ բանն է, որ ինձ դուր է գալիս Instagram-ի եւ Սպիտակ տան իրենց հովանավորների գործողություններից: Ես ինքս էլ մտածում էի դուրս գալ այդ ցանցից, բայց մտածում էի, որ անհարմար է ընկերների եւ հետեւորդների առաջ, իսկ Instagram-ում եւ Facebook-ում նրանց թիվը 4 մլն-ից ավել է», - գրել է նա:
Քադիրովի էջերը Instagram-ում եւ Facebook-ում անհասանելի են դարձել



























