Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների՝ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի եւ Ալի Աքբար Սալեհիի եռակողմ հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է, որ արտգործնախարարները քննարկումներ են անցկացրել պատմական, տնտեսական եւ բարեկամական կապերի մասին, տարածաշրջանում եւ ողջ աշխարհում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, զենքի առեւտրի, թմրամիջոցների, մարդավաճառության դեմ պայքարի, սառեցված հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: Որոշվել է, որ նախարարները պարբերաբար հանդիպեն: Հաջորդ հանդիպումը կայանալու է Իրանում, հաղորդում է APA-ն:




























