FPWC հիմնադրամն ու մի շարք լրատվամիջոցներ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, այցելել են Թալինում գտնվող գազալցակայանում բանտարկված արջին, հաղորդում է Econews.am-ը։

Կենդանին պահվում էր վատ պայմաններում՝ ամբողջովին ցեխի մեջ էր, չկային խնամքի համար նախատեսված հարմարություններ:

Արջի խնամակալը հրաժարվում էր կենդանուն տեղափոխել ավելի բարվոք պայմաններ ապահովող կացարան, սակայն լրագրողների անակնկալ այցի արդյունքում գործընթացը վերջիվերջո հաջողվեց:

Նշենք, որ Միշա անունով արջին նախ քնեցրել են, ապա տեղափոխել կենդանաբանական այգի։

Գազալցակայանի աշխատակիցների պատմել են, որ արջը նվեր են ստացել 7 տարի առաջ եւ շատ կապված են նրա հետ: Գազ լիցքավորող մարդկանց երեխաները հաճախ գալիս եւ նայում են արջին: