Twitch-ում տասնյակ հազարավոր օգտատերեր 10 ժամվա ընթացքում նայել են ուղիղ հեռարձակում, որի ժամանակ տեսախաղերի դիզայներ Ջեֆ Քափլանը լուռ նստած է եղել եւ ոչինչ չի արել, հաղորդում է The Telegraph-ը:
Հեռարձակման ամբողջ ընթացքում գրեթե ոչինչ չի կատարվել: Մի պահ Քափլանի խոսափողն է ընկել, սակայն նա ուղղել է ակնոցները եւ շարունակել նստած մնալ:
«Ցավում եմ, ես հիմա չեմ կարող հեռախոսային գործակալին պատասխանել: Ես իրագործում եմ մի ծրագիր, որի համաձայն ես 10 ժամ նստած պետք է մնամ կրակի մոտ: Դժվար է բացատրել»:
Հեռարձակումը միաժամանակ դիտել է մոտ 40 հազար մարդ:
Շատերը նշել են, որ չեն ափսոսում ծախսած ժամանակի համար:











