«Off Road Չելյաբինսկ» ավտոմոբիլային ակումբի անդամները իրենց մեքենաներով «տոնածառ»  են կառուցել: Այդ նպատակով 65 մեքենա Կրեմենկուլ գյուղի մոտակա դաշտ է ուղեւորվել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Միջոցառման մասնակիցները նույնիսկ կարողացել են սինքրոնացնել լուսավորման սարքավորումները, որպեսզի բարձրությունից «տոնածառը» լույսերով զարդարված տեսք ունենա: Տոնածառի  երկարությունը 90 մետր է կազմել, իսկ դրա ստեղծման համար 2,5 ժամ է պահանջվել: