Facebook սոցիալական ցանցը բացատրել է, թե ինչ պատճառներով է արգելափակվել Ռամզան Քադիրովի էջը: Որոշումը կապված է ԱՄՆ կողմից Չեչնիայի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ:

«Էջերը պատկանում էին անձին կամ օգտագործվում էին անձանց կողմից, որոնք նշված են Միացյալ Նահանգների կողմից արգելված քաղաքացիների ցանկում եւ որոնց վրա տարածվում են ԱՄՆ սահմանած առեւտրատնտեսական պատժամիջոցները: Այս առումով Ֆեյսբուքը իրավաբանական պարտականություն ունի ապաակտիվացնել վերոնշյալ անձանց էջերը»,- նշվում է ընկերության՝ «ՌԲԿ»-ի հարցմանը տված պատասխանում:

Միացյալ Նահանգները անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, Քադիրովի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել: Խոսքը Չեչնիայի ղեկավարի՝ «Մագնիտսկու ցուցակում» հայտնվելու մասին է: ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Չեչնիայի առաջնորդի ադմինիստրացիան կապված է «սպանությունների, խոշտանգումների եւ մարդու իրավունքների այլ լայնամասշտաբ խախտումների» հետ: Պատժամիջոցները ենթադրում են նաեւ ԱՄՆ մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում երկրի տարածքում:

Երեք օր անց՝ դեկտեմբերի 23-ին, Չեչնիայի նախագահի էջերը Facebook-ում եւ Instagram-ում արգելափակվել էին:

Facebook-ը եւ Instagram-ը արգելափակել են Քադիրովի էջերը. «Ռոսկոմնադզորը» բացատրություն է պահանջում

Քադիրովը կհրաժարվի Instagram-ից եւ Չեչնիայում նոր սոցցանց կստեղծի

Քադիրովը nstagram-ում իր էջի անհետացումը կապում է ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների հետ