Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում դեկտեմբերի 22-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Նոր տարուց հետո գազի գների վերաբերյալ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնի է, որ ըստ պայմանավորվածությունների, Երեւանի համար գազի գները պետք է աստիճանաբար մոտենան միջազգային գներին: «Այդ կապակցությամբ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Այն բավական հստակ էր»,-ասել է վարչապետը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Գազպրոմի» ներկայացուցիչ Անատոլի Պոդմիշալսկին Երեւանում դեկտեմբերի 21-ին հայտարարել էր, թե 2011թ. ապրիլի 1-ից գազի գները Հայաստանի համար լինելու են միջազգային մակարդակի:




























