Ամանորի գիշերը Դուբայը ամենամեծ լազերային շոուի աշխարհի ռեկորդ է սահմանել, այն նայելու համար հավաքվել էին տասնյակ հազարավոր հանդիսատեսներ,հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս Նոր տարուն «Light Up 2018» շոուն առաջին անգամ եկել է փոխարինելու աշխարհում ամենաբարձր կառույցի`Բուրջ Խալիֆայի աշտարակի մոտ ավանդական հրավառությանը: 2018 թ. մուտք գործելուց մի քանի վայրկյան առաջ հանդիսատեսը 7 րոպե շարունակ դիտել է աշտարակի, հարեւան երկնաքերի, հայտնի պարային շատրվանների վրա լազերային պրոյեկցիան երաշտության ուղեկցությամբ:
Շոուն հագեցած է եղել ազգային խորհրդանիշներով: Վերջում աշտարակի վրա երեւացել է հսկայական թռչող բազե:
Ռեկորդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամասշտաբային լազերային եւ ձայնային շոու, որը պրոյեկտվել է մեկ կառույցի վրա: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013 թվականին Հոնկոնգում: Լազերային պրոյեկտման տարածքը այն ժամանակ կազմել էր ավելի քան 46 հազար քառակուսի մետր: Դուբայը նախորդ ռեկորդը գերազանցել է ավելի քան երկու անգամ՝ պրոյեկտման տարածքը գերազանցել է 109 հազար քառակուսի մետրը:











