Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում են Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով CNN Turk-ը: Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է օտարերկրյա միջամտությանը Իրանի ներքին գործերին:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին երեք օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրում ստեղծված իրավիճակի մասին Թրամփի հայտարարությունը
Իրանի իշխանությունները սպառնացել են խստորեն պատժել ձերբակալված ցուցարարներին
Իրանի գերագույն առաջնորդը պատմել է ժողովրդի թշնամիների մասին




























