Իրանի հետախուզության նախարարությունը հաղորդել է արեւմտյան Լորեստան նահանգում բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդու սպանության համար կասկածյալի ձերբակալման մասին, փոխանցում է Fars-ը:
Դորուդում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները հրշեջ ծառայության բեռնատար մեքենա էին առեւանգել, ապա նույն մեքենայով վրաերթի էին ենթարկել մարդատար ավտոմեքենա՝ սպանելով դրաերկու ուղեւորին:
Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:
Իրանի գերագույն առաջնորդը պատմել է ժողովրդի թշնամիների մասին
Իրանի իշխանությունները սպառնացել են խստորեն պատժել ձերբակալված ցուցարարներին
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրում ստեղծված իրավիճակի մասին Թրամփի հայտարարությունը



























