Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանում  վերջին շրջանում տեղի ունեցած անկարգությունները Իրանի դեմ դավադրության մի մասն էին, որը հաստատապես տապալվել է, փոպանցում է Mehr-ը:

Նրա խոսքերով՝ «թշնամիները շատ լավ հասկանում են, որ պաշտպանական առումով չեն կարող սպառնալ Իրանին»: «Եվ իրենց ջանքերն ուղղել են տնտեսությանը, մշակույթին եւ անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելուն, սակայն պարտության են մատնվել», - ասել է Ջաֆարին:

Նա նշել է, որ Իրանում անկարգություններ, անարխիա ստեղծելու գործում մի շարք «հակահեղփոխական գործակալներ, միապետականներ են ներգրավված եղել, որոնց հանձնարարված էր անկարգություններ հրահրել Իրանում», - ասել է նա` ավելացնելով, որ փորձը ձախողվել է:

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:

Իրանի գերագույն առաջնորդը պատմել է ժողովրդի թշնամիների մասին

Իրանի իշխանությունները սպառնացել են խստորեն պատժել ձերբակալված ցուցարարներին

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրում ստեղծված իրավիճակի մասին Թրամփի հայտարարությունը