ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին «իր ժամանակին» խոստացել է Վաշինգտոնի աջակցությունը:

«Ես հարգում եմ Իրանի ժողովրդին, որը փորձում են դիմակայել կոռումպացված կառավարությանը: Դուք իր ժամանակին կտեսնեք ԱՄՆ-ի մեծ աջակցությունը», - թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:

Իրանի գերագույն առաջնորդը պատմել է ժողովրդի թշնամիների մասին

Իրանի իշխանությունները սպառնացել են խստորեն պատժել ձերբակալված ցուցարարներին

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրում ստեղծված իրավիճակի մասին Թրամփի հայտարարությունը