Երկրորդ տարին անընդմեջ Սահարա անապատում ձյուն է տեղացել, հաղորդում է  TSA թերթը:

Անապատի հյուսիսում՝ Այն Սեֆրա քաղաքի շրջանում ձյունը սկսել է տեղալ նախօրեի առավոտյան:

Ընդհանուր առմամբ թափվել  է մոտ 40 սանտիմետր ձյուն: Օրվա վերջում ձյունը սկսել է հալվել: Անցյալ տարի  Այն Սեֆրայի արվարձաններում ուժեղ ձյուն էր տեղացել: Այդ ժամանակ հաղորդվում էր, այս տարածքում առաջին անգամ ձյուն է տեղացել 1979 թվականի փետրվարից:

Ամռանը Այն Սեֆրա քաղաքի շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի, ձմռանը կարող է տատանվել զրոյին մոտ մակարդակում: