Իրանի Խորհրդարանի իրավական հանձնաժողովի անդամ Մուսա Ղուրբանին
ընդդիմադիրներին անվանել է «հրահրիչներ» եւ հավաստիացրել, որ նրանք չեն կարող դուրս գալ երկրից:
«Հրահրիչները կառավարության եւ Իրանի ժողովրդի կողմից հայտարարվել են «մուհարիբներ» եւ նրանց արգելված է երկրից դուրս գալ: Եթե նույնիսկ նրանց ապաստան տրվի, նրանք չեն կարող լքել երկիրը»,-ասել է Ղուրբանին:
Իրանի լրագրողների միության կայքէջի հաղորդմամբ (yjc.ir) հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գեսն ասել է, որ հնարավոր է քաղաքական ապաստան տրվի Իրանի ընդդիմության առաջնորդներին: Գեսի այս հայտարարությունն էլ պատճառ է դաձել Իրանի պաշտոնյաների նման ընդվզման:
«Ալլահի, Մարգարեի եւ մահմեդական կառավարութան դեմ դուրս եկող մարդկանց անվանում են «մուհարիբ» (պատերազմ հայտարարածներ): Իրանի օրենսդրությամբ «մուհարիբները» կամ մարդիկ, «ովքեր փորձում են տապալել մահմեդական իշխանությունը», արտաքսում են կամ ենթարկում մահապատժի:





























