Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր 2011թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) դրամաշնորհներ։
ՀԱԳԿՀ հանձնաժողովն արդեն ավարտել է ստացված 161 հայտերի երեք ամիս տեւած քննությունը եւ 40 գրախոսողների կարծիքների հիման վրա ընտրել է 25 լավագույններին: Նրանց մեջ են 18 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից, 6` Երեւանի պետական համալսարանից եւ 1` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից:
Տեղեկացնենք, որ ՀԱԳԿՀ-ն հիմնվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի շրջանակներում եւ սկսած 2001թ. դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին, յուրաքանչյուրին` 5000-ական ԱՄՆ դոլարի չափով։ Մինչ օրս ՀԱԳԿՀ-ն տրամադրել է ավելի քան 250 դրամաշնորհ եւ նրանցից օգտվել է ավելի քան 500 հայ գիտնական։





























