2017 թվականի Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 7.7%, ինչը 2011 թվականից ի վեր (ՏԱՑ հաշվարկի մեկնարկային տարի) արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամբողջ տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշին նպաստեցին արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրեթե մշտապես արձանագրված երկնիշ աճի տեմպերը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով, ինչը 2012 թվականից ի վեր ամենաբարձր աճի տեմպն է։ Արտահանման ուղղությամբ եւս արձանագրվեց վերջին 6 տարվա ամենաբարձր՝ 25.2% աճ։